ՄՄարի Կոստանյան

ՌԴ-ն Իսրայելի խնդրանքով հրաժարվել է Իրանին զենք մատակարարել

ՌԴ-ն Իսրայելի խնդրանքով հրաժարվել է Իրանին զենք մատակարարել

Ռուսաստանը հրաժարվել է որոշ զինատեսակներ վաճառել Իրանին: Ռուսական մամուլը գրում է, որ  Իսրայելի վարչապետի խորհրդական Արիել Բուլշտեյնը հայտարարել է. «Պաշտոնական Մոսկվայի այս քայլը պայմանավորված է Իսրայելի իշխանությունների խնդրանքով»: 

«Ռուսաստանը հաշվի է առել իսրայելցիների խնդրանքն ու չի իրականացրել որոշ զինատեսակների մատակարարումն Իսրայելի թշնամի երկրներին: Օրինակ՝ Իրանին, որն ամենաբարձր մակարդակով մշտապես հայտարարում է, որ իրենց նպատակն է աշխարհի երեսից վերացնել Իսրայելը»,- ասել է Բուլշտեյնը:

Խորհրդականը հավելել է, որ իր երկրում զենքի մատակարարումը «նման վարչակազմերին» ընդունվում է «առանց խանդավառության»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում