Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱնժելիկա Ժամհարյան

Ագրոֆուդ համակարգերի ներառումը կենսաբազմազանության ոլորտում այլևս ընտրություն չէ, այլ պարտադիր նախապայման․ Արամ Մեյմարյան

Ագրոֆուդ համակարգերի ներառումը կենսաբազմազանության ոլորտում այլևս ընտրություն չէ, այլ պարտադիր նախապայման․ Արամ Մեյմարյան

Պանամայում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի (SBSTTA-27) շրջանակում կազմակերպվել է «Ռազմավարությունից մինչև իրականացում․ ագրոէկոլոգիայի միջոցով հողի կենսաբազմազանության զարգացումը կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրերում և սննդային համակարգերի քաղաքականություններում» խորագրով միջոցառումը, որին մասնակցել  և ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Հանդիպումը նպատակ ուներ աջակցել ազգային կենսաբազմազանության ռազմավարությունների և գործողությունների ծրագրերում (NBSAP) ագրոֆուդի համակարգերի և ագրոէկոլոգիական մոտեցումների ներառմանը՝ միաժամանակ առաջ մղելով ինչպես կենսաբազմազանության պահպանության, այնպես էլ սննդային անվտանգության նպատակները։

Արամ Մեյմարյանն իր ելույթում ընդգծել է որ ագրոֆուդ համակարգերի ներառումը կենսաբազմազանության ոլորտում այլևս ընտրություն չէ, այլ պարտադիր նախապայման։

Նա նշել է, որ հայկական լեռնային բնությունն ու միկրոկլիմաների բազմազանությունն ապահովել են կենսաբազմազանության վրա հիմնված դարավոր գյուղատնտեսական ավանդույթներ, որոնք մինչ օրս նպաստում են տեղական մշակաբույսերի ու անասնաբուծական ցեղատեսակների պահպանմանը, հողի բերրիության ապահովմանն ու էկոհամակարգային հավասարակշռությանը։

Նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանը համախմբում է ավանդական գիտելիքն ու նորարարական մոտեցումները՝ զարգացնելով գյուղատնտեսության թվային փոխակերպման օրակարգը։

Մեյմարյանը կարևորել է նաև FAO-ի, UNDP-ի, UNEP-ի և Հայաստանի կառավարության համատեղ նոր նախաձեռնությունը՝  նպաստել սննդային անվտանգության, կլիմայադիմացկունության և շրջակա միջավայրի պահպանության համատեղ առաջմղմանը սննդային համակարգերի ֆինանսավորման միջոցով։

Նա ընդգծել է, որ վերանայվող ազգային կենսաբազմազանության ռազմավարությանում (NBSAP) Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ագրոֆուդ համակարգերի և դրանց նկատմամբ գործողությունների ընդլայնմանը՝ ապահովելով սննդային անվտանգության, էկոհամակարգային առողջության և կայուն կենսապահովման միաժամանակյա առաջընթաց։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում