ՄՄարի Կոստանյան

Ֆրանսիայում 84-ամյա տղամարդը ներխուժել է մզկիթ ու կրակ բացել

Ֆրանսիայում 84-ամյա տղամարդը ներխուժել է մզկիթ ու կրակ բացել

Ֆրանսիայում 84-ամյա տղամարդը հրազենով ներխուժել է Բայոննա քաղաքի մզկիթ ու կրակ բացել այն բանից հետո, երբ կանխել են սրբավայրի մուտքի դուռը հրկիզելու՝ նրա փորձերը: Այնուհետև հարձակվողը  հրդեհավտանգ հեղուկով լի շիշը նետել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ և փախուստի է դիմել: Կան տուժածներ, որոնք, ի դեպ, տղամարդու հասակակիցներ են:

Ժամեր անց հանցագործը հայտնաբերվել է իր տանն ու բերման ենթարկվել: Իշխանությունները տեղի ունեցածն առայժմ ահաբեկչություն չեն որակել: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում