ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելում չեն բացառում մեկ տարում երրորդ խորհրդարանական ընտրությունները

Իսրայելում չեն բացառում մեկ տարում երրորդ խորհրդարանական ընտրությունները

Կայացել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և «Կահոլ Լավան» կոալիցիայի առաջնորդ, գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի առաջին հանդիպումը: Նեթանյահուն չկարողացավ ձևավորել կոալիցիոն կառավարություն, և այդ գործը երկրի նախագահը հանձնարարեց Գանցին: Քաղաքական գործիչները չկարողացան որևէ համաձայնության գալ առաջին հանդիպմանը և որոշեցին հանդիպել ևս մեկ անգամ: «Շատ կարևոր է ազգային միասնության կառավարություն ձևավորելը, սա քաղաքական խնդիր չէ, այլ հիմնականում ազգային անվտանգության»,- ասել է Նեթանյահուն: Նախկինում Բենի Գանցը հրաժարվել էր մասնակցել Նեթանյահուի գլխավորած կառավարությանը՝ կապված վարչապետի դեմ կոռուպցիայի մեղադրանքների հետ: Գանցի ձախողման դեպքում Իսրայելում կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ՝ երրորդն այս տարվա ընթացքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում