ՄՄարիամ Մխիթարյան

ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին

ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերություններում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, և թշնամանքը, որը կարող է հանգեցնել ռազմական բախման, պահպանվում է: «ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կարող էին մի քանի անգամ վատթարանալ ԱՄՆ-ի կողմից թշնամական և սխալ գործողությունների պատճառով, սակայն պահպանվում են՝ շնորհիվ Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև կայացած բարեկամական հարաբերությունների: Ամեն ինչ սահման ունի»,- ասել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Հյուսիսային Կորեայի Խաղաղության կոմիտեի նախագահը: Այս շաբաթվա սկզբին ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության խորհրդական Կիմ Գե Գվանն ասել է, որ Փհենյանը դեռ հույս ունի հաղթահարելու ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններում առկա բոլոր խոչընդոտները և ակնկալում է, որ մինչև տարեվերջ կտեսնի փոփոխություն Վաշինգտոնի մոտեցումներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում