ԱԱնժելիկա Ժամհարյան

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է արքայազն Աբդուլազիզ բին Թալալին

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է արքայազն Աբդուլազիզ բին Թալալին

Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ-արաբական հարաբերությունների ազգային խորհրդի (National Council on U.S.-Arab Relations) միջազգային խորհրդատվական կոմիտեի համանախագահ, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի (AGFUND) ղեկավար արքայազն Աբդուլազիզ բին Թալալին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից բխող տնտեսական համագործակցության հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարբեր հարթակներում համատեղ նախաձեռնությունների զարգացման ուղղություններին։

Արքայազն Աբդուլազիզը նաև Կոնկորդիա գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ է։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել Երևանի երկխոսության միջազգային համաժողովի և Կոնկորդիա գագաթնաժողովի միջև համագործակցության հնարավոր ձևաչափերի շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում