ՄՄարիամ Մխիթարյան

Ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդը

Ոչնչացվել է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին վերացնելու մասին տեղեկատվությունը:

Ջիհադիստ առաջնորդը փորձել է թունելով փախչել ամերիկյան հատուկ նշանակության ուժերից, սակայն ելքը չգտնելով՝ պայթեցրել է իր վրա ամրացված պայթուցիկներով գոտին: Ահաբեկիչը պայթեցրել է նաև իր երեք երեխաներին և բազմաթիվ գրոհայինների:

Կիրակի օրը «Իսլամական պետության» առաջնորդի մահվան մասին տեղեկատվությունը հաստատեցին Սիրիայի, Իրաքի և Իրանի տեղեկատվական գործակալությունները: Նախագահ Թրամփի խոսքով՝ հատուկ նշանակության ուժերը մոտ երկու ժամ են անցկացրել «Իսլամական պետության» առաջնորդի տանը և վերցրել մի շարք կարևոր փաստաթղթեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում