ՀՀայկ Նավասարդյան

Փարիզում բացվել է Կարպիս Ափրիկյանի անվան հրապարակ

Փարիզում բացվել է Կարպիս Ափրիկյանի անվան հրապարակ

Ֆրանսիայի մայրաքաղաքի 9-րդ թաղամասում հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հիմնադիր և երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի անունը կրող հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս նախաձեռնությունը կայացել է երաժշտի մահվան առաջին տարելիցի օրը՝ ի նշան նրա բազմամյա ստեղծագործական ու մշակութային վաստակի ճանաչման և նրա հիշատակի հավերժացման։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 

Արարողությանը ներկա են եղել և ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի քաղաքապետի տեղակալ, Հիշատակի և վետերանների հարցերով պատասխանատու Լորանս Պատրիսը, Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, ինչպես նաև կոմպոզիտորի ընտանիքի անդամները՝ որդիներ Գորյուն և Արա Ափրիկյանները և թոռնուհին Թալին Ափրիկյանը։
 

 

Միջոցառմանը մասնակցել են նաև Փարիզի փոխքաղաքապետներ Առնո Նգաչան և Անուշ Թորանյանը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, Փարիզի ֆիլհարմոնիայի նախագահ Օլիվիե Մանթեին, ինչպես նաև հայկական կազմակերպությունների, մշակութային շրջանակների և ֆրանսահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

 

Իր խոսքում դեսպան Արման Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին, Փարիզի քաղաքային խորհրդին և 9-րդ թաղամասի ղեկավարությանը՝ Կարպիս Ափրիկյանի հիշատակի հավերժացմանը և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը նպաստող այս գեղեցիկ նախաձեռնության համար։

 

Դեսպանն ընդգծել է, որ Կարպիս Ափրիկյանն իր ստեղծագործական ուղիով և ղեկավարած երգչախմբի միջոցով զգալի դեր է խաղացել հայ և ֆրանսիական երաժշտական ժառանգության տարածման գործում։ Նա գոհունակություն է հայտնել, որ երաժշտի անունը շարունակելու է հնչել Փարիզի սրտում՝ դառնալով հայ և ֆրանսիական մշակույթների ներդաշնակ միասնության յուրօրինակ խորհրդանիշ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում