ՄՄարիամ Մխիթարյան

Նոր բախումներ են բռնկվել Պակիստան-Աֆղանստան սահմանին

Նոր բախումներ են բռնկվել Պակիստան-Աֆղանստան սահմանին

Հոկտեմբերի 14-ին նոր բախումներ են բռնկվել պակիստանյան և աֆղանական ուժերի միջև հեռավոր սահմանամերձ շրջանում, հաղորդում է Associated Press-ը: Պակիստանի պետական ​​լրատվամիջոցներն աֆղանստանցի զինվորներին մեղադրել են «չհրահրված կրակ բացելու» համար: Հարձակումը հետ է մղվել, պակիստանյան ուժերը հակադարձել են՝ վնասելով Աֆղանստանի տանկերն ու ռազմական դիրքերը:

Կողմերի միջև սահմանային փոխհրաձգությունը տեղի է ունենում մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ:

Պակիստանի զինվորականները հոկտեմբերի 11-ից գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում։ Չնայած բախումները ժամանակավորապես դադարեցվել էին հոկտեմբերի 12-ին՝ Սաուդյան Արաբիայի և Կատարի կոչերից հետո, Պակիստանի ու Աֆղանստանի միջև սահմանային բոլոր անցակետերը փակ են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում