Դոնեցկում հրթիռակոծության հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել

Դոնեցկում հրթիռակոծության հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել

Դոնբասում կռիվները շարունակվում են: Ռազմական գործողությունները հիմնականում ընթանում են Դոնեցկում ու շրջակա բնակավայրերում: Բնակելի շենքերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ:

Երկրի արևելքում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներն անհանգստացնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նրա կարծիքով՝ շարունակվող մարտերը վտանգում են իր մշակած խաղաղ ծրագիրը: Պորոշենկոն ողջունել է գերմանա-ֆրանսիական առաքելությունը. երկու պետություններն ուսումնասիրում են ԵԱՀԿ-ի հովանու ներքո հրադադարն անօդաչու սարքերի միջոցով հսկելու հնարավորությունը:

Կիևում էլ մայդանցիները դույլերով 200 կգ լոլիկ են բերել Գերագույն ռադայի շենքի մոտ: Դրանք նախատեսված այն պատգամավորների համար, որոնք չեն քվեարկի հակակոռուպցիոն օրինագծերի օգտին:

Այս և միջազգային այլ նորությունները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում