ԿԿարմեն Ղուկասյան

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4 հա տարածքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4 հա տարածքում։

 

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողներն արդյունավետ համագործակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ:

Տեղում աշխատանքները համակարգել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

 

Օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 900 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։

 

Բաց կրակ չկա․ ծխի ծավալը էականորեն նվազել է:

 

Աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20։06-ին։

 

Հրդեհաշիջման աշխատանքներն նույն ինտենսիվությամբ շարունակվում են:

 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր:

Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:

Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում