ՄՄարի Կոստանյան

Չիլիում խաղաղ երթին մասնակցել է մեկ միլիոն մարդ

Չիլիում խաղաղ երթին մասնակցել է մեկ միլիոն մարդ

Չիլիում բարեփոխումների պահանջով բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների թիվը հասել է 1 միլիոնի: Փողոց դուրս եկած ակտիվիստները կառավարությունից պահանջում են լուծել երկրում անհավասարության հիմնախնդիրը: Սանտյագոյի քաղաքապետի խոսքով՝ սա պատմական պահ է երկրի համար, քանի որ վերջին օրերին Չիլիում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում: Չիլիի նախագահն էլ հայտնել է, որ երկրի կառավարությունը լսել է ցուցարարների ուղերձը: Իր թվիթերյան էջում երկրի ղեկավարը գրել է.

«Մեզ մոտ ամեն ինչ փոխվել է: Այսօրվա ուրախ ու խաղաղ երթը, որի ժամանակ Չիլիի քաղաքացիները երկրի համար պահանջում են արդարություն ու միասնություն, հուսալի ճանապարհ է բացում դեպի ապագա»:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում