ԼԼիլիթ Ասատրյան

Անդրադարձել ենք Հայաստանի դերի ամրապնդմանը գլոբալ Web3 էկոհամակարգում. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Գևին Վուդի հետ

Անդրադարձել ենք Հայաստանի դերի ամրապնդմանը գլոբալ Web3 էկոհամակարգում. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Գևին Վուդի հետ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը այսօր հանդիպում է ունեցել Web3 հիմնադրամի, Ethereum-ի համահիմնադիր, բլոկչեյն տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ Գևին Վուդի հետ: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 

«Անդրադարձ ենք կատարել Հայաստանի դերի ամրապնդմանը գլոբալ Web3 էկոհամակարգում, բլոկչեյն կրթության և մասնագիտական զարգացման խթանմանը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափերի ստեղծմանը՝ ստարտափների ինկուբացիայի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման նպատակով։

 

Իմ խոսքում ընդգծել եմ, որ նման համագործակցությունը կարևոր քայլ է՝ Հայաստանի ներգրավվածությունը համաշխարհային բլոկչեյն համայնքում ընդլայնելու և ապագա տեխնոլոգիական նորարարների համար արժեքավոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում