ՎՎարդան Հովսեփյան

Ռուսաստանը չեղարկել է աֆրիկյան երկրների 20 միլիարդ դոլարի պարտքը

Ռուսաստանը չեղարկել է աֆրիկյան երկրների 20 միլիարդ դոլարի պարտքը

Սոչիում ավարտվեց Ռուսաստան-Աֆրիկա համագործակցության գագաթնաժողովը:

Երկօրյա գագաթնաժողովի և տնտեսական ֆորումի արդյունքում ստորագրվել են մոտ 50 միլիարդ դոլար արժողությամբ 50 պայմանագիր: Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ առաջիկա տարիներին առևտրի հնարավորությունը Աֆրիկայի հետ կարող է հասնել 40 միլիարդ դոլարի, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա համեմատ:

Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան երկրների 20 միլիարդ դոլարի պարտքը: Համաձայն Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության ինստիտուտի (SIPRI), Ռուսաստանի և աֆրիկյան երկրների միջև համագործակցության կարևորագույն ոլորտներից մեկը զենքի մատակարարումն է: Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկնում Հյուսիսային Աֆրիկայի երկրներին զենքի առաքման 49%-ը (ԱՄՆ-ը՝ 15%, Չինաստանը՝ 10%, Ֆրանսիան՝ 7,8%):

Այս տարի Ռուսաստանը նախատեսում է 4 միլիարդ դոլար արժողությամբ զենք ուղարկել Աֆրիկա: Ռուսաստանին անհրաժեշտ է նաև աֆրիկյան հումքը, որի ինքնարժեքը ռուսականից ցածր է: Վերջապես, Աֆրիկա վերադարձի պատճառներից են նաև Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում