ԼԼիլիթ Ասատրյան

Գրադարանը համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար ինստիտուտներից մեկը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Գրադարանը համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար ինստիտուտներից մեկը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա կապակցությամբ, որում նշված է.

 

«Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

 
Այս տոնի խորհուրդը գրադարանավարի մասնագիտության և ձեր դերի արժևորումն է կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում:
 
Գրադարանն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար ինստիտուտներից մեկը։
 

Այն մի տարածք է, որտեղ համադրվում են դասական արժեքներն ու դրանց պահպանման նորարարական լուծումները, ձևավորվում են գիտելիքի ստեղծման, տարածման և փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև ապահովվում է հանրային հաղորդակցության և սոցիալ-մշակութային կապերի ամրապնդման բազմաշերտ միջավայր։

 

Ձեր մասնագիտական ներուժի շնորհիվ պահպանվում է ոչ միայն գրավոր ժառանգությունը, այլև ամրանում է սերունդների միջև գիտելիքի ու արժեքների փոխանցման կամուրջը։ Այսօր, երբ թվային դարաշրջանը նոր հնարավորություններ և մարտահրավերներ է բերում, ձեր աշխատանքը ստանում է նոր բովանդակություն՝ դառնալով մշակութային նորարարության կարևոր օղակ։

 

Վստահ եմ, որ ձեր գիտելիքն ու ստեղծագործական կարողությունները շարունակելու եք օգտագործել ի նպաստ գրադարանային գործի զարգացման, գիտելիքի տարածման և ընթերցանության մշակույթի զորացման։

 

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն, ստեղծագործական ոգի և նոր հաջողություններ մեր մշակութային կյանքի հարստացման ճանապարհին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում