ԿԿարմեն Ղուկասյան

Էրեբունի-Երևան 2807-ի միջոցառումների նախօրեին կանցկացվի գարեջրի փառատոն

Էրեբունի-Երևան 2807-ի միջոցառումների նախօրեին կանցկացվի գարեջրի փառատոն

Էրեբունի–Երևան 2807-ի միջոցառումների նախօրեին՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 18:00-23:00-ն, Դիանա Աբգարի անվան զբոսայգում կկայանա գարեջրի փառատոն։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Փառատոնին զուգահեռ կանցկացվի դիջեյ համերգ, որի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ դիջեյ Բենի Բենասին։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի քաղաքապետարանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը։

Տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում:

Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից, Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ, իսկ ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում, տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի պայծառ հրավառությամբ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում