ԿԿարմեն Ղուկասյան

Մեր շախմատիստները կմասնակցեն Բաթումում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Մեր շախմատիստները կմասնակցեն Բաթումում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Հոկտեմբերի 5-14-ը Վրաստանի Բաթում քաղաքում կանցկացվի 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:

Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Մեկնարկային աղյուսակում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 40 թիմերի մեջ վարկանիշով 6-րդն է, իսկ կանանց հավաքականը 36 թիմերի մեջ՝ 8-րդը։

Մասնակից թիմերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջին խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում