ԱԱրամ Մարանդյան

Գրոսսին Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարման վերականգնման հարցը

Գրոսսին Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարման վերականգնման հարցը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկում է Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարումը վերականգնելու առաջարկները։

«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ քննարկում է մանրամասն առաջարկներ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնելու վերաբերյալ, որը վերջին տասն օրվա ընթացքում հիմնականում սնուցվել է վթարային էլեկտրաէներգիայի հաշվին»,- ասվում է միջազգային կազմակերպության X-ի հրաարակման մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը որակել էր ճգնաժամային։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում