ԳԳոհար Սիմոնյան

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար է նշանակվել արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար է նշանակվել արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդն Իբրահիմ ալ-Ասաֆին ազատել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանին է նշանակել այդ պաշտոնում:

Այսպիսով, Ռիադը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից մեկ տարի անց փորձում է վերականգնել իր միջազգային դիրքը, որովհետև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո այժմ էլ Խաշողջիի սպանության հետևանքով առաջացած իրավիճակն է համարվում Արաբիայի երկրորդ ամենալուրջ դիվանագիտական ճգնաժամը:

Հիշեցնենք, որ Իբրահիմ ալ-Ասաֆը 1 տարի առաջ էր ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինել  Ադել ալ-Ջուբեյրին: Նա,  ինչպես իր նախորդը, նախ նշանակվել էր նախարարի խորհրդատու, ապա արդեն՝ ԱԳ նախարար: 

Նշենք նաև, որ Ֆեյսալ բին Ֆարհանը սույն թվականի փետրվարից մինչև իր նշանակման պահը եղել է Արաբիայի դեսպանը Գերմանիայում: Դրանից առաջ նա Վաշինգտոնում պաշտոնավարել է՝ որպես Արաբիայի դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում