ՄՄարի Կոստանյան

Եվրախորհրդարանի որոշմամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն

Եվրախորհրդարանի որոշմամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն

Եվրախորհրդարանը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող որոշում է ընդունել։ ԵԽ-ի օրակարգ է բերվել Թուրքիայի դեմ «նպատակաուղղված պատժամիջոցներ» կիրառելու հարցը։

Քրիստոնեա-դեմոկրատական, Սոցիալ-դեմոկրատական, «Լիբերալների», «Կանաչների» և Կոմունիստական կուսակցությունների կողմից համատեղ ներկայացված բանաձևը ձայների մեծամասնությամբ ընդունվել է:

Պահանջվել է, որ Եվրամիության անդամ երկրները «Խաղաղության ակունք» ռազմական գործողության համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառեն։ Միաժամանակ ընդգծվել է, որ այդ պատժամիջոցները չպետք է վնասեն քաղաքացիական հասարակությանը, սիրիացի փախստականներին: Որպես հնարավոր պատժամիջոցներ նշվել են թուրքական գյուղատնտեսական ապրանքների՝ դեպի Եվրոպա արտահանման արտոնյալ ռեժիմի կասեցումը կամ, որպես ծայրահեղ միջոց, Թուրքիայի և Եվրամիության միջև մաքսային համաձայնագրի կասեցումը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում