Հայ եւ եզդի ժողովուրդները ոգեկոչեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը

Հայ եւ եզդի ժողովուրդները ոգեկոչեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը

Ակնալճի եզդիական սրբատեղիի՝ Զիարադի հարեւանությամբ գտնվող հուշահամալիրում, հայ եւ եզդի ժողովուրդները ոգեկոչեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Եզդիները հուշահամալիր էին եկել «Մենք հիշում եւ դատապարտում ենք Հայոց Ցեղասպանությունը» ցուցապաստառներով: Ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ երկու ժողովուրդների հոգեւոր-կրոնական ծիսակարգով:

Արարողությանը ներկա էին Պաշտպանության նախարարը, ԵԿՄ վարչության նախագահը, պատգամավորներ: Ոճրագործությունը դատապարտելու եւ ճանաչելու կոչով սրբազան Լալեշից այստեղ էին եկել նաեւ համայն աշխարհի եզդիների առաջնորդները՝  նորին սրբություն Միրե Միրա Թահսին բեկի գլխավորությամբ: Դիմելով հայ ժողովրդին՝  նորին մեծությունն իր երախտագիտությունը հայտնեց՝ մշտապես եզդիների կողքին լինելու համար:

ԵԿՄ վարչությունը, անուրանալի ավանդի համար, Ջհանգիր աղային հետմահու պարգեւատրեց մեդալով՝ հանձնելով այն զորավարի թոռանը: Ջհանգիր Աղայի անվան մեդալներ ստացան նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարն ու գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում