ՎՎարդան Հովսեփյան

Զարեհ Սինանյանը՝ Ֆրանսիայի հայկական հաստատությունների վրա հարձակման մասին

Զարեհ Սինանյանը՝ Ֆրանսիայի հայկական հաստատությունների վրա հարձակման մասին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի իշխանություններից պատրաստվում է պահանջել հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար։ Այս մասին Սինանյանը գրել  է ֆեյսբուքյան իր էջում՝ Սևրի Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վարժարանի վրա հարձակման դեպքի առնչությամբ: 

«Զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի (Մխիթարյան միաբանության անդամ) հետ։ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել»,- գրել է Սինանյանը:

https://ads.caramel.am/logo-new.png

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ սա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ: Սինանյանը նման վանդալիզմը անընդունելի է համարել:

Հոկտեմբերի 23-ին Փարիզի հյուսիսում հարձակում էր կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ Հոկտեմբերի 20-ին Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր, որ հարձակում էր կատարվել  նաև Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում