ՄՄարի Կոստանյան

Զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով. System of a Down

Զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով. System of a Down

System of a Down հանրահայտ ռոք խումբն անդրադարձել է մամուլի հրապարակումներին, թե խումբը գումար է ստացել 2015 թվականին  երևանյան համերգից, գումար են ստանալու նաև 2020թ. Երևանում նախատեսված համերգից:  SOAD-ի պաշտոնական հայտարարությունը  հրապարակվել է ֆեյսբուքյան էջում.

«Ցավալի է, որ ամեն ինչ քաղաքականացվում է աշխարհում, և արվեստը վարկաբեկվում է քաղաքական նպատակներով՝ օգտագործելով ապատեղեկատվությունը կամ, այսպես կոչված, ֆեյք լուրերը: Վերջերս նկատեցինք, որ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկություն են տարածում, թե մենք շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից: Այս ամենը իրականությունից շատ հեռու է: 2015թ. Հայաստանի կառավարությունը հրավիրել էր մեր խմբին և հովանավորների աջակցությամբ փակել էր ծախսերը, որոնց մեջ ներառված էր բեմը, տեխնիկայի, անձնակազմի ծախսերը, թռիչքը, կեցությունը: SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք ոչ մի դրամ չի վաստակել 2015թ. այդ շոուից: Մենք մեծահոգաբար ընդունել ենք Հայաստանի գործող կառավարության՝ Երևանում համերգ ունենալու առաջարկը (ժամկետների մասին շուտով կհայտարարվի), և մեր խումբը կրկին ոչ մի շահույթ չի ստանալու: Ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարություն անել: Զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում