ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում մորմոնների վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի. BBC

ԱՄՆ-ում մորմոնների վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի. BBC

Կիրակի առավոտյան ԱՄՆ Միչիգան ​​նահանգի մորմոնների կառույցում տեղի են ունեցել կրակոցներ, որից հետո շենքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է BBC-ն։

Տեղի ոստիկանապետը լրագրողներին հայտնել է, որ կասկածյալը մեքենայով բախվել է Գրանդ Բլանում գտնվող «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» դռանը, որտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել։ Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից և անկանոն կրակել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործն է հրկիզել եկեղեցին։ Նա մոտակա Բարթոն քաղաքի 40-ամյա բնակիչ է՝ Իրաքի պատերազմի վետերան։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը սպանել է հարձակվողին, ասել է ոստիկանապետը։

Հարձակման հետևանքով զոհվել է չորս անձ, ևս ութը վիրավորվել են, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ տեղի ունեցած ողբերգությունը երկրում «քրիստոնյաների դեմ ևս մեկ նպատակային հարձակում» էր։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում