ՄՄարի Կոստանյան

Թրամփը խոստացել է դուրս գալ Մերձավոր Արևելքից ու հրաժարվել ոստիկանի կեցվածքից

Թրամփը խոստացել է դուրս գալ Մերձավոր Արևելքից ու հրաժարվել ոստիկանի կեցվածքից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ դուրս կգա Մերձավոր Արևելքից, քանի որ ԱՄՆ-ն այլևս աշխարհի ոստիկանը լինելու կարիք չունի: Սպիտակ տան ղեկավարն իր նստավայրից հատուկ ուղերձ է հղել և  նշել Միացյալ Նահանգների ու Մերձավոր Արևելքի հարաբերությունների ուղղությունը փոխելու մասին:

«Մենք հեռանում ենք: Թող մեկ ուրիշը պայքարի արյունով լցված այդ հողի վրա: Մեր զինվորականների աշխատանքն աշխարհի ոստիկանի գործը չէ»,- հայտարարել է Թրամփը:

Մերձավոր Արևելքի երկրների ու ԱՄՆ-ի հարաբերությունների ուղղությունը փոխելու որոշումը պայմանավորված է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ:

«Մյուս երկրներն էլ պետք է գան ու արդար կիսեն այս աշխատանքը: Ես հավատարմորեն հետամուտ կլինեմ այլ ուղղության, որը կտանի դեպի Ամերիկայի հաղթանակին»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում