ՏՏաթև Խաչատրյան

«Քննարկեցինք երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավոր ուղիները»․ հայ խորհրդարանականները Անդորրայում են

«Քննարկեցինք երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավոր ուղիները»․ հայ խորհրդարանականները Անդորրայում են

Սեպտեմբերի 26-ին Անդորրա կատարած աշխատանքային այցի շրջանակում գործընկերներիս՝ Տաթևիկ Գասպարյանի և Էմմա Պալյանի հետ այցելեցինք Անդորրայի Իշխանապետության խորհրդարան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Այցի ընթացքում հանդիպեցինք խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին, ում ուղեկցությամբ շրջայց կատարեցինք խորհրդարանում և ծանոթացանք դրա պատմությանը ու օրենսդրական փորձին։

Հանդիպեցինք նաև Անդորրայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին։ Քննարկեցինք երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավոր ուղիները, ինչպես նաև անդրադարձանք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Խաղաղության հռչակագրին, տարածաշրջանային անվտանգությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի»,-նշել է նա։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում