ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը կդադարեցնի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ը կդադարեցնի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները դադարեցնելու մասին: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ նման որոշումը պայմանավորված է Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիայի դադարեցմամբ:

«Պատժամիջոցները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ այնպիսի իրադարձություններ չեն կատարվել, որոնք չեն ուրախացնի մեզ»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իհարկե խոսում է Սիրիայում մշտական հրադադարի մասին: Ավելի վաղ, Սպիտակ տան ղեկավարը  դադարեցրել էր Թուրքիայի հետ 100 մլրդ դոլարի առևտրաշրջանառության հետ կապված բանակցությունները:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում