ԾԾաղկանուշ Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրովի և Ռուբիոյի հանդիպման մասին․ Ռուսաստանը դեմ է «հակամարտության ձգձգման սխեմաներին»

ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրովի և Ռուբիոյի հանդիպման մասին․ Ռուսաստանը դեմ է «հակամարտության ձգձգման սխեմաներին»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպմանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին` Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում։

Հանդիպումը տևել է շուրջ 50 րոպե։ ՌԴ ԱԳ նախարարությունից հայտնել են, որ Լավրովը և Ռուբիոն «փոխանակել են կարծիքներ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ»։ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է «ԱՄՆ-ի հետ համատեղելու ուժերը՝ ուկրաինական ճգնաժամի հիմնարար պատճառները վերացնելու ուղղությամբ», ինչպես նաև անընդունելի է համարել «հակամարտության ձգձգմանն ուղղված սխեմաները»։

Հիշեցնենք՝ հանդիպման վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Մարկո Ռուբիոն կրկնել է նախագահ Թրամփի կոչը՝ դադարեցնել սպանությունները և ընդգծել է Մոսկվայի կողմից էական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում