ՎՎահե Դավթյան

Իրանը ողջունում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած քայլ. Էբրահիմ Ազիզի

Իրանը ողջունում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած քայլ. Էբրահիմ Ազիզի

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, կարևորվել է խորհրդարանական հանձնաժողովների միջև շփումներն առավել մեծացնելու անհրաժեշտությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել ՀՀ-ԻԻՀ օրենսդիր մարմինների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ:

 

Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների արդյունքները՝ ընդգծելով, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

 

Էբրահիմ Ազիզին կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը՝ վերահաստատելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած քայլ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում