ՎՎահե Դավթյան

Հայաստանը նպատակ ունի զարգացնել նորարարական էկոհամակարգը. նախագահը՝ Նյու Յորքում

Հայաստանը նպատակ ունի զարգացնել նորարարական էկոհամակարգը. նախագահը՝ Նյու Յորքում

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պանելային ելույթ-զրույց է ունեցել Կոնկորդիա համաժողովի շրջանակներում։

Պանելային ձևաչափով Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի, մեր տարածաշրջանի և ընդհանուր իրադրության ու մարտահրավերների մասին։

Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված փաստաթղթի կարևորությանը՝ այն համարելով տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ արվող նշանակալի քայլ։ Նա ընդգծել է, որ գործընթացը կարևոր է նաև միջազգային գործընկերների ներգրավվածության ու աջակցության համատեքստում։

Հանրապետության նախագահը խոսել է նաև հայ-ամերիկյան համագործակցության հուշագրերի մասին, որոնք վերաբերում են արհեստական բանականության ոլորտին, ենթակառուցվածքային ներդրումներին և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նախագահը շեշտել է, որ այս նախաձեռնությունները նոր հեռանկարներ են բացում ոչ միայն Հայաստանի տնտեսության համար, այլև ամրապնդում են հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հիմքերը։ Հանրապետության նախագահը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, որը միտված է տարածաշրջանում երկարատև կայունության և գործընկերության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը:

Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը նպատակ ունի զարգացնել նորարարական էկոհամակարգը, խթանել ստարտափների աճը և ընդլայնել համագործակցությունը միջազգային առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ։ Նա ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումը ոչ միայն կնպաստի երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը, այլև կդարձնի Հայաստանն ավելի գրավիչ հարթակ միջազգային ներդրողների և գործընկերների համար։

Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին COP17 համաժողովի անցկացման կարևորությանը՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները կարևոր հնարավորություն են Հայաստանի համար՝ ամրապնդելու միջազգային համագործակցությունը և ներկայացնելու մեր երկրի ներդրումը գլոբալ գործընթացներում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում