ԿԿարմեն Ղուկասյան

Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային գողություն

Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային գողություն

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը Հաղարծին բնակավայրի մի տնից գողություն է արել:

 

«Ըստ տանտիրոջ՝ օգոստոսի 27-ի ժամը 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել իր տուն և գողացել կաշվե պայուսակ, որի մեջ եղել է 86 հազար դրամ, զինվորական գրքույկ և քարտեր:

 

Նույն օրը 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բաժին։
 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում