ԳԳայանե Թամամյան

Նախարարի հանձնարարությամբ «Սևան» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է իրականացվել

Նախարարի հանձնարարությամբ «Սևան» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է իրականացվել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանձնարարականով վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի օպերատիվ և անվտանգության ապահովման ստորաբաժանումների աշխատակիցները  «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Ի.-ի խցում իրականացրել են չնախատեսված խուզարկություն և նրա մատնանշած թաքստոցից հայտնաբերել և առգրավել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է ծառայողական քննություն:

Արդարադատության նախարարությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ գործողությունները պայմանավորված են լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներով: Մամուլը գրում էր, որ դատապարտյալ Աշոտ Իսախանյանը սոցիալական ցանցի իր էջում որոշակի պարբերականությամբ գրառումներ է կատարում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում