ՎՎահե Դավթյան

Ոչ թե եկեղեցու դեմ, այլ հանուն եկեղեցու. վարչապետի անդրադարձը

Ոչ թե եկեղեցու դեմ, այլ հանուն եկեղեցու. վարչապետի անդրադարձը

Ոչ թե եկեղեցու դեմ, այլ հանուն եկեղեցու՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Սահմանադրությունում եկեղեցու հետ կապված փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:

Վարչապետը նշել է, որ Սահմանադրության նոր տեքստի այդ հատվածին անդրադառնալու առիթ դեռ չի ունեցել, այս պահի դրությամբ նույնիսկ չեն ունեցել քաղաքական քննարկումներ:

«Ինձ համար ընդունելի չեն այն հարցադրումները, որոնք հենվում են այն կանխավարկածի վրա, որ մենք եկեղեցու դեմ ինչ-որ բան ենք ուզում անել: Ես ասել եմ, որ եկեղեցին իմ ընտանիքի սրբությունն է, ինչ պատրաստվում ենք անել, հանուն մեր սրբության է: Ինձ համար անհանդուրժելի է, որ անհավատ մեկը լինի եկեղեցու առաջնորդ»,- ասաց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում