ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպան որոշել է դուրս գալ դիտորդի կարգավիճակից

Եվրոպան որոշել է դուրս գալ դիտորդի կարգավիճակից

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրեթ Քրամպ-Կարենբաուերն առաջարկել է միջազգային ուժեր ստեղծել Սիրիայի «անվտանգության գոտին» հսկելու նպատակով: Ընդ որում, խմբում կներգրավվեն նաև Անկարան և Մոսկվան: Նախարարը հայտարարել է, որ առաջարկը համաձայնեցվել է կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Եվրոպային հարիր չէ լինել դիտորդի դերում, պետք է նախաձեռնող լինել և հանդես գալ սեփական առաջարկներով»,- ասել է Աննեգրեթ Քրամպ-Կարենբաուերը: 

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ Թուրքիային կոչ է արել վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական օրենքին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում