ՎՎահե Դավթյան

Քննարկվել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը. ֆինանսների նախարարն ընդունել է Էլիզաբետտա Ֆալչեթիին

Քննարկվել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը. ֆինանսների նախարարն ընդունել է  Էլիզաբետտա Ֆալչեթիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ թափոնների արդյունավետ կառավարման և ջրամբարաշինության ոլորտներում իրականացված տեխնիկական ուսումնասիրությունների արդյունքները։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված աջակցության միջոցառումների, համագործակցության հնարավոր ուղղությունների և ապագա նախաձեռնությունների շուրջ՝ ընդգծելով մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման կարևորությունը։

 

Նախարար Հովհաննիսյանը կարևորել է ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ՝ կանաչ տնտեսության անցման և կայուն ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործման համատեքստում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում