ՄՄարիամ Մխիթարյան

Եվրահանձնաժողովը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը. The Guardian

Եվրահանձնաժողովը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը. The Guardian

Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը՝ գրում է The Guardian-ը։

Ըստ Պինյոյի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նոր պատժամիջոցների փաթեթի մանրամասները կներկայացնեն մամուլի հաղորդագրությունում։

Ավելի վաղ ֆոն դեր Լայենը նշել էր, որ 19-րդ փաթեթի սահմանափակումները կվերաբերեն կրիպտոարժույթներին, բանկերին և էներգետիկային։ Պատժամիջոցների նոր փաթեթով նախատեսվում է նաև հնարավորինս արագ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից: 

ՌԴ-ի նկատմամբ նոր սահմանափակող միջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկը պետք է միաձայն քվեարկությամբ հաստատվի ԵՄ խորհրդում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում