ՄՄարիամ Մխիթարյան

Բրիտանիայում «անհարգալից» վերաբերմունք են դրսևորում դդումների նկատմամբ

Բրիտանիայում «անհարգալից» վերաբերմունք են դրսևորում դդումների նկատմամբ

Ամեն տարի հոկտեմբերի վերջին, Halloween-ի տոնից հետո, բրիտանացիներն աղբարկղ են նետում ռեկորդային թվով օգտակար սնունդ՝ դդումի միջուկ և դդում: Ենթադրվում է, որ այս տարի նույնպես աղբարկղերի մեջ կհայտնվի ավելի քան ութ միլիոն տոննա դդում:

Guardian պարբերականը գրում է, որ բրիտանացիների մոտ 40 տոկոսն այս տոնի համար դդումներ է գնում, հանում դրանց միջուկը, ներսում մոմեր տեղադրում և դդումները դնում տան դիմաց: Նրանց մոտ 60 տոկոսն ասում է, որ միջուկը չի օգտագործում՝ այն նետելով աղբարկղ: Իսկ վերջում, բնականաբար, դատարկ դդումներն էլ են նույն տեղում հայտնվում: 

Հիշեցնենք, որ անցած 30 տարվա ընթացքում  Halloween-ը Սուրբ Ծննդյան և Զատիկից հետո դարձել է երրորդ ամենատարածված տոնը Մեծ Բրիտանիայում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում