ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանն ու Պուտինը «ճակատագրական որոշումների» են հանգել

Էրդողանն ու Պուտինը «ճակատագրական որոշումների» են հանգել

Թուրքիայի նախագահի հետ հաջողվել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ հանգել «ճակատագրական որոշումների»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին 10 կետից բաղկացած համատեղ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո:

Երկու նախագահներն, ըստ այդմ, պայմանավորվել են այն մասին, որ ՌԴ ռազմական ոստիկանության և սիրիական սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի ռազմական գործողությունների գոտուց դուրս գտնվող տարածքում:

Բացի այդ, «քուրդ գրոհայինները» կստանան լրացուցիչ 150 ժամ՝ (վեց օրից մի փոքր ավելի) Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու և երկրի խորքը տեղափոխվելու համար:

Քրդական ուժերին սահմանից 30 կմ հեռացնելուց հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պարեկություն կանցկացնեն սահմանից դեպի արևելք՝ 10 կմ խորության վրա:

Թուրքիան կպահպանի ստատուս քվոն գործողությունների ներկա տարածքում՝ 32 կմ խորության վրա, Թել Աբյադ և Ռաս ալ-Այն բնակավայրերի միջև:

Բոլոր քրդական ուժերն ու նրանց զենքերը դուրս կբերվեն Մանբիջից և Թալ Ռիֆատից:

Ռուսաստանը և Թուրքիան կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի կանխեն հավանական ահաբեկիչների ներթափանցումը թուրք-սիրիական սահման և կնպաստեն փախստականների անվտանգ ու կամավոր վերադարձին Սիրիա:

Բանակցությունների ընթացքում, սակայն, չի քննարկվել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զորքերի մնալու ժամկետի հարցը: Այս մասին էլ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում