ՄՄարի Կոստանյան

Brexit-ի հարցում անհամաձայնությունը կարող է հանգեցնել նոր ընտրությունների

Brexit-ի հարցում անհամաձայնությունը կարող է հանգեցնել նոր ընտրությունների

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ եթե խորհրդարանականները հավանության չարժանացնեն կառավարության առաջարկած Brexit-ի նոր օրինագիծը,  ապա Բորիս Ջոնսոնը օրինագիծը կհանի օրակարգի քննարկումից ու կառաջարկի երկրում խորհրդարանի նոր ընտրություններ անցկացնել: Կառավարությունը, որը ձգտում էր Brexit-ն իրականացնել մինչև հոկտեմբերի 31-ը, ավելի վաղ խորհրդարանին առաջարկել էր երեք օրում ուսումնասիրել ու հավանություն տալ օրինագծին, որպեսզի այն ուղարկվի Լորդերի պալատ: Բազմաթիվ ընդդիմադիրներ դեմ են այդ ռազմավարությանը՝ հայտնելով, որ երեք օրը բավարար չէ չափազանց կարևոր փաստաթուղթը մանրակրկիտ ուսումնասիրելու համար: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում