ՄՄարի Կոստանյան

Իրանը չի պաշտպանել մեզ. Էրդողան

Իրանը չի պաշտպանել մեզ. Էրդողան

Թուրքիան դժգոհ է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններ անցկացնելու որոշման վերաբերյալ՝ Իրանի դիրքորոշումից: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն ժամանակ, երբ Իսլամական Հանրապետությունը պետք է պաշտպաներ Թուրքիայի գործողությունները, Թեհրանից բացասական արձագանք է հնչել:

«Ժամանակին Թուրքիան պաշտպանել է Իրանին միջուկային ծրագրի հարցում, բայց, ավաղ, մենք չտեսանք նմանօրինակ հավանություն Իրանի պաշտոնատար անձանց կողմից»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան դատապարտում է այս հարցում Իրանի դիրքորոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում