ԳԳոհար Սիմոնյան

Լիբանանի նախարարների և պատգամավորների աշխատավարձը կկրճատվի

Լիբանանի նախարարների և պատգամավորների աշխատավարձը կկրճատվի

Լիբանանի կառավարությունը, երկրում սկիզբ առած հակակառավարական ցույցերի ֆոնին, մի շարք տնտեսական բարեփոխումներ իրականացնելու որոշում է ընդունել: Վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացրած նախագծի համաձայն՝ Լիբանանի նախարարների և խորհրդարանի պատգամավորների աշխատավարձը կկրճատվի:

Երկրի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները համաձայնել են բարեփոխումներին, իսկ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին, կարևորելով համերաշխությունն ու ազգային միասնությունը, ժողովրդին կոչ է արել աջակցել կառավարության քայլերին:

Հիշեցնենք, որ վերջին հինգ օրերին Լիբանանում զանգվածային ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ տնտեսական ճգնաժամի և կառավարության առաջարկած նոր հարկատեսակների։

Լիբանանի վարչապետն ու պաշտոնատարները հույս ունեն, որ այս բարեփոխման ու տնտեսական մի շարք այլ նախագծերի շնորհիվ հնարավոր կլինի մեղմել ժողովրդի դժգոհությունը և բարելավել երկրի տնտեսական վիճակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում