ՄՄարի Կոստանյան

Գորբաչովն անվանել է սառը պատերազմի հաղթողներին

Գորբաչովն անվանել է սառը պատերազմի հաղթողներին

Խորհրդային Միության և արևմտյան երկրների միջև սառը պատերազմի ավարտը բոլորի հաղթանակն էր: Նման տեսակետ է հայտնել ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը՝  Welt am Sonntag գերմանական թերթին տված հարցազրույցում:

«Արևմտյան քաղաքական գործիչները, սակայն, և առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, իրե՛նց են վերագրել հաղթանակը: Ամենուրեք այդ մասին էին հայտարարում: Ի դեպ, զանգվածային լրատվամիջոցներն էլ նրանց դուդուկի տակ էին պարում»,-ասել է Գորբաչովը։ 

Քաղաքական գործչի խոսքով՝ արևմտյան երկրների ղեկավարները հաշվի չէին առել, թե առճակատման ավարտի մասին նման մեկնաբանությունն ինչպես կընկալվեր Ռուսաստանում, և ինչպես դա կազդեր երկու երկրների հետագա հարաբերությունների վրա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում