ՎՎարդան Հովսեփյան

ՀԾԿՀ նախագահի գլխավորությամբ քննարկվել են գազամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներին վերաբերող հարցեր

ՀԾԿՀ նախագահի գլխավորությամբ քննարկվել են գազամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներին վերաբերող հարցեր
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել են գազամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
 
Մասնավորապես, երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը՝ գործող իրավակարգավորումների համաձայն։ Այս որոշմամբ ապահովվում է բնական գազի անխափան մատակարարումը և ոլորտում գործողությունների շարունակականությունը։
 
Տրամադրվել են ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություններ՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության Առաքելությանը և Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանությանը։ Որոշումներն ընդունվել են գործող օրենսդրության և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում