ՄՄարիամ Մխիթարյան

Հյուսիսային Մակեդոնիան հիասթափված է ու վրդովված

Հյուսիսային Մակեդոնիան հիասթափված է ու վրդովված

Հոկտեմբերի 18-ին Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ անդամ պետությունների ղեկավարներն ընդհանուր համաձայնության չեկան Միությանն Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության հարցով: Դեմ է եղել հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատճառաբանելով, թե Սկոպիեն բավարար մակարդակով չի իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարը:

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը որոշումը համարել է պատմական սխալ: Նման տեսակետ են հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հույս է հայտնել, որ ԵՄ-ն այդ հարցը կքննարկի 2020 թվականին: Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել նաև Սերբիան, Չեռնոգորիան, Բոսնիա-Հերցեգովինան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում