ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանում ցույցերի մասնակիցների պահանջը տնտեսականից վերածվել է քաղաքականի

Լիբանանում ցույցերի մասնակիցների պահանջը տնտեսականից վերածվել է քաղաքականի

Հակակառավարական ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց չի բավարարում վարչապետ Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարության ներկայացրած հակաճգնաժամային փաթեթը: Այն նախատեսում է բարձրացնել բանկերի և ապահովագրական ընկերությունների եկամուտների հարկերը, չեղյալ հայտարարել պետական ոլորտի աշխատողների սոցիալական վճարներն ու կենսաթոշակները կրճատելու վերաբերյալ նախորդ բոլոր որոշումները: Լիբանանի աշխատավորների ընդհանուր համադաշնությունը հայտարարել է, որ երկուշաբթի անցնում են համընդհանուր գործադուլի: Զանգվածային ցույցերը սկսվեցին տնտեսական խիստ միջոցներ կիրառելու մասին հայտարարությունից հետո: Ցուցարարները պահանջում են երկրի երեք ղեկավարի՝ նախագահի, խորհրդարանի խոսնակի և վարչապետի հրաժարականը և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում