ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիան կարող է սեփական տիեզերակայանն ունենալ

Գերմանիան կարող է սեփական տիեզերակայանն ունենալ

Bild պարբերականը մեջբերել է Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պիտեր Ալթմայերի հայտարարությունը, որում նշվում է, որ իշխանությունները պատրաստ են ուսումնասիրելու երկրում սեփական տիեզերակայան կառուցելու առաջարկը:

Ալթմայերը նշել է, որ Գերմանիան այդ հնարավորությունն ունի, քանի որ արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատարն է: Բացի այդ, տիեզերական թռիչքները կապահովեն հազարավոր աշխատատեղեր:

Գերմանացի տիեզերագնաց Ուլրիխ Հանս Վալտերն էլ տիեզերակայանի համար լավագույն վայր է համարել Նորդհոլց օդանավակայանը Հյուսիսային ծովում: Ըստ նրա, առաջին փուլում շինարարական աշխատանքների համար կպահանջվի մոտ 50 միլիոն եվրո:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում