ԿԿարմեն Ղուկասյան

Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է կապույտ երկնքի համար

Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է կապույտ երկնքի համար

Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է կապույտ երկնքի համար: Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Այս տարվա թեման է «Մրցավազք հանուն օդի», յուրաքանչյուր շունչ կարևոր է։ 

Օդի աղտոտվածությունը մեր ժամանակների շրջակա միջավայրի առողջության ամենամեծ ռիսկն է։ Այն խորացնում է կլիմայի փոփոխությունը, հանգեցնում տնտեսական կորուստների և նվազեցնում գյուղատնտեսական արտադրողականությունը։

Այս օրը ևս մեկ անգամ կոչ է արվում բոլորին՝ կառավարություններից և կազմակերպություններից մինչև քաղաքացիական հասարակություն և անհատներ, միանալ լուծումների մրցավազքին։

Նախաձեռնողաբար պայքարելով օդի աղտոտվածության դեմ՝ կարող ենք հասնել վերափոխիչ փոփոխությունների և ապահովել առողջ օդ բոլորի համար։

Օդի աղտոտվածությունն անհամաչափորեն ազդում է կանանց, երեխաների և տարեցների վրա, հատկապես ցածր եկամուտ ունեցող բնակչության շրջանում։

Առանց շտապ միջամտության մինչև 2050 թ․ վաղաժամ մահերի թիվը կավելանա ավելի քան 50%-ով։

Հասարակությունը մեծ վնաս է կրում օդի աղտոտվածությունից տնտեսության, աշխատանքի արտադրողականության, առողջապահական ծախսերի և զբոսաշրջության վրա բացասական ազդեցությունների պատճառով, ուստի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 7-ը հռչակել է Մաքուր օդի համար կապույտ երկնքի միջազգային օր՝ ընդգծելով մարդու առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում