ԴԴիանա Գասպարյան

Սևան համայնքում փողոցաշինական աշխատանքներ են ընթանում

Սևան համայնքում փողոցաշինական աշխատանքներ են ընթանում

Սևան համայնքում ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Սևանի համայնքապետարանից։

 
 

Ծրագիրը ներառում է Սևան քաղաքի շուրջ մեկ տասնյակ փողոցների հիմնանորոգում։ Ավարտին են հասցվել Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Գեղամա, Ռուսական փողոցների հիմնանորոգումը։ 2024-ի տարեվերջին էլ այս ծրագրի 1-ին փուլի շրջանակներում հիմնանորոգվել էր նաև Էներգետիկների փողոցը:

 

 

Ավարտական փուլում են Սևան քաղաքի Աբովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որին զուգահեռ ընթանում են Աբովյան փողոցի հետ հատվող Թումանյան և Սայաթ–Նովա փողոցի Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց տանող ճանապարհահատվածի լիովին հիմնանորոգման աշխատանքները։
Այս աշխատանքներին հաջորդել է Սյունյաց փողոցի հիմնանորոգումը։
 

 

Իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն:
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քմ տարածք:
 
 
Ծրագրի պայմանագրային արժեքը 653.6 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում