ԱԱսպրամ Սարատիկյան

Կարմիր Աղեկ գյուղի մոտ ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան

Կարմիր Աղեկ գյուղի մոտ ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան

Սեպտեմբերի 5-ին, ժամը 12։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիր Աղեկ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարմիր Աղեկ գյուղին հարակից «Բեն» դաշտավայրում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 13։50-ին։ Այրվել է ավտոմեքենան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում