ԿԿարմեն Ղուկասյան

Զբաղվածության ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար

Զբաղվածության ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար

Սյունիքի կամ Կոտայքի մարզում բնակվող և անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքները կարող են պետության աջակցությամբ ձեռք բերել կայուն աշխատանք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում անցնել մասնագիտական ուսուցում, մասնակցել աշխատանքային պրակտիկայի և ունենալ աշխատանք․ գործատուն ևս կստանա աջակցություն։

 

Մասնագիտական ուսուցման բաղադրիչի շրջանակում գործատուին կտրվի շահառուի ուսման վարձի փոխհատուցում՝ մինչև 250.000 դրամի չափով (մինչև 5 ամիս տևողությամբ)։ Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում՝ գործատուն կստանա նաև մինչև 50.000 դրամ աջակցություն՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման նպատակով։

 

Աշխատանքային պրակտիկայի բաղադրիչի շրջանակում գործատուին կտրամադրվի ամսական 165.000 դրամ փոխհատուցում (3 ամիս) շահառուի աշխատավարձի վճարման համար, իսկ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման համար՝ ամսական մինչև 50.000 դրամ (3 ամիս):

 

Աշխատանքի ձեռքբերման բաղադրիչի շրջանակում ամենամսյա մասնակի փոխհատուցում կտրվի այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի անապահով ճանաչված շահառուի հետ։ Մասնավորապես՝ 6-11 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում 6 ամիս ժամկետով կտրամադրվի աջակցություն՝ շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձի 50%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 50.000 դրամը), աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 12 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70%-ի չափով (բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75.000 դրամը):

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում